Ծառայություններ

ԳԼԽԱՎՈՐ | Ծառայություններ

Փորձարկման լաբորատորիա

«Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունն իրականացնում է փորձարկման լաբորատորիայի գործունեություն ԳՈՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջներին համապատասխան: Փորձարկման լաբորատորիան իր լաբորատոր գործունեությունն իրականացնելու համար ունի համապատասխան տարածք, սարքավորումներ և անձնակազմ: Չափումների համար օգտագործվող սարքավորումները ապահովում են չափման ճշտությունը և/կամ չափման անորոշությունը, որը պահանջվում է հավաստի արդյունքների ստացման համար: Չափիչ սարքավորումը տրամաչափարկվում է, երբ չափման ճշգրտությունը կամ չափման անորոշությունը ազդում է արձանագրված արդյունքների հավաստիության վրա, և/կամ սարքավորման տրամաչափարկումը պահանջվում է արձանագրված արդյունքների չափագիտական հետևելիությունը սահմանելու համար: Փորձարկման լաբորատորիայում սահմանված է տրամաչափարկման ծրագիր:

Փորձարկման Լաբորատորիայի Հավաստագրման ոլորտը․

  • Ցիստեռններ, ռեզեր¬վուարներ, բաքեր, անոթներ, տարո¬ղու¬թյուններ սև մետաղներից, ալյումինից (շահագործման մեջ գտնվող)
  • Կաթսայահսկողության օբյեկտներ - շոգու և ջրատաքացուցիչ կաթսաներ, - էլեկտրական կաթսաներ, - 0,07ՄՊա –ից բարձր աշխատանքային ճնշում ունեցող անոթներ, - շոգու 0,07ՄՊա-ից բարձր աշխատանքային ճնշմամբ և ջրի 115⁰C-ից բարձր ջերմաստիճանի շոգու և տաք ջրի խողովակաշար։
  • Գազամատակարարման համակարգեր - արտաքին գազատարներ, -արտաքին գազատարներ պողպատից - արտաքին գազատարներ պոլիէթիլենից և կոմպոզիտային նյութերից, - ներքին գազատարներ պողպատից, - գազի սարքավորումներ, մասեր և հանգույցներ։
  • Ամբարձման, բարձրացման, վերհանման կառուցվածքներ։
  • Լեռնահանքային արդյունաբերության օբյեկտներ՝ - շենքեր և շինություններ հանքարաների մակերևութային համալիրների, հարստացման, գնդավորման և ագլո ֆաբրիկաների - հանքահորային վերամբարձ մեքենաներ -լեռնատրանսպորտային և լեռնահարստացուցիչ սարքավորումներ։
  • Նավթային և գազային արդյունաբերության սարքավորումներ - ռեզերվուարներ նավթի և նավթամթերքների համար - գազանավթամթերատարներ։
  • Մետալուրգիական արդյունաբերության սարքավորումներ - տեխնիկական սարքեր, շենքերի և շինությունների մետաղական կոնստրուկցիաներ - գազերի տեխնոլոգիական գազատարներ - թուջատարների (շերեփների) գարձյակներ (цапфы), պողպատաշերեփներ, մետաղալցման շերեփներ։
  • Շենքեր և շինություններ (շինարարական օբյեկտներ)՝ - մետաղական կառուցվածքներ

Փորձարկում

Զննում

Տեխնիկական օբյեկտների վիճակի զննություն, ստուգում՝ չափիչ ստուգիչ սարքավորումներով:

Շահագործման ժամկետի երկարացում

Զննումից, ստուգումից և փորձարկումից հետո, անհրաժեշտ և շահագործման համար դրական արդյունքների դեպքում, համաձայն համապատասխան օրենքների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, օբյեկտի շահագործման ժամկետը երկարացվում է համապատասխան եզրակացությամբ:

Արտադրական Վտանգավոր Օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն

Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունը տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին է, որն իրականացնում է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020-2013 ստանդարտի պահանջներին համապատասխան, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված գործունեությամբ: Որպես իր գործունեությանը պատշաճ տիրապետման և իրազեկության ապացույց, «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության ղեկավար և փորձագիտական կազմը համալրված է փորձառու և պատասխանատու անձնակազմով:

Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունը արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնում է հետևյալ ոլորտներում`

  • Հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ, ինչպես նաև թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝ դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է, օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով, այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից, պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը, թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա, կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ, շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ, մետաղների հալույթներ
  • 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ
  • Շարժասանդուղքներ, ճոպանուղիներ, կարուսելներ, ֆունիկուլյորներ, ամբարձիչ կռունկներ, ամբարձիչ սարքավորումներ և մեխանիզմներ
  • Նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ
  • Վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում
  • Օբյեկտներ որտեղ օգտագործում են լողամիջոցներ՝ բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շառժիչի նավակներ, այդ թվում՝ փչովի:

Որակի Ձեռնարկը և այնտեղ նկարագրված բոլոր ընթացակարգերը, կարգերը և հրահանգները պարտադիր են Ընկերության աշխատողների համար:

Նախագծի փորձաքննություն

Գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը:

Վկայագրի փորձաքննություն

Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ ռեեստր) գրանցվելուց հետո:

Գործարկում

Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

Վերապատրաստման դասընթացներ

Ընկերության կողմից իրականացվում է ուսումնական դասընթացներ (առաջնային և հերթական վերապատրաստում)՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման աշխատանքների պատասխանատու անձանց համար։ Դասընթացները հնարավորություն են տալիս խուսափել վարչական պատասխանատվություն կրելուց, ինչպես նաև ձեռնարկության և նրա պաշտոնյաների վրա տուգանքների կիրառումից: Թեմաների ծավալը և տեսական տեղեկատվության ծավալը կախված է ձևավորված խմբից։ Դասընթացները անց են կացվում տվյալ ոլորտում հավատարմագրված մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին տրվում են վկայականներ:

Հնոցաբաններ

Ընկերության կողմից իրականացվում է ուսումնական դասընթացներ (առաջնային և հերթական վերապատրաստում)՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման աշխատանքների պատասխանատու անձանց համար։ Դասընթացները հնարավորություն են տալիս խուսափել վարչական պատասխանատվություն կրելուց, ինչպես նաև ձեռնարկության և նրա պաշտոնյաների վրա տուգանքների կիրառումից: Թեմաների ծավալը և տեսական տեղեկատվության ծավալը կախված է ձևավորված խմբից։ Դասընթացները անց են կացվում տվյալ ոլորտում հավատարմագրված մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին տրվում են վկայականներ։

Վերելակավարներ

Ընկերության կողմից իրականացվում է ուսումնական դասընթացներ (առաջնային և հերթական վերապատրաստում)՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման աշխատանքների պատասխանատու անձանց համար: Դասընթացները հնարավորություն են տալիս խուսափել վարչական պատասխանատվություն կրելուց, ինչպես նաև ձեռնարկության և նրա պաշտոնյաների վրա տուգանքների կիրառումից: Թեմաների ծավալը և տեսական տեղեկատվության ծավալը կախված է ձևավորված խմբից։ Դասընթացները անց են կացվում տվյալ ոլորտում հավատարմագրված մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին տրվում են վկայականներ:

Լցավորողներ

Ընկերության կողմից իրականացվում է ուսումնական դասընթացներ (առաջնային և հերթական վերապատրաստում)՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող անձանց, ինչպես նաև այդ օբյեկտների շահագործման աշխատանքների պատասխանատու անձանց համար։ Դասընթացները հնարավորություն են տալիս խուսափել վարչական պատասխանատվություն կրելուց, ինչպես նաև ձեռնարկության և նրա պաշտոնյաների վրա տուգանքների կիրառումից: Թեմաների ծավալը և տեսական տեղեկատվության ծավալը կախված է ձևավորված խմբից։ Դասընթացները անց են կացվում տվյալ ոլորտում հավատարմագրված մասնագետների կողմից: Դասընթացի ավարտին տրվում են վկայականներ:

Լաբորանտներ

Ճնշման տակ աշխատող անոթների շահագործողներ

Պատասխանատու անձ