ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԳԼԽԱՎՈՐ | ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական Փորձաքննությունների Կենտրոն» ՍՊԸ

«Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունն տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին է և մատուցում է ծառայություններ՝ Արտադրական Վտանգավոր Օբյեկտների Տեխնիկական Անվտանգության Փորձաքննության Ոլորտներում։

Կազմակերպությունում գործում է փորձագիտական խումբ, լաբորատորիա, գիտական խորհուրդ, ուսումնական կենտրոն, որոնք համալրված են ոլորտի լավագույն մասնագետներով և փորձագետներով, ինչպես նաև համապատասխան անհրաժեշտ լավագույն սարքավորումներով և տեխնիկական միջոցներով: «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունը մասնագիտացած է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ոլորտում, որի համար ունի համապատասխան հավատարմագրում «Հավատարմագրման Ազգային Մարմին» ՊՈԱԿ-ի կողմից որպես տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին:

փորձաքննությունների եզրակացություններ՝ (փորձագիտական եզրակացությունը տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ է, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետևություններ և եզրահանգումներ) շահագործվող մեքենա-սարքավորումների, տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական սարքավորումների, արտադրական վտանգավոր օբյեկտի (ԱՎՕ) շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունում աշխատում են համապատասխան որակավորում, (կաթսայակայանքների, գազասպառիչ համակարգերի, մեքենա-սարքավորումների, վերելակների, ամբարձիչ սարքավորումների, ճնշման տակ աշխատող անոթների և այլ ոլորտներ) բազմամյա փորձ ունեցող մասնագետներ /փորձագետներ/:

Ընկերությունը տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ծառայությունների ոլորտում պատշաճ և հնարավորինս արագ սպասարկում իրականացնելու նպատակով հագեցած է տեխնիկական և ծրագրային հնարավորություններով, որոնց առկայությունը և գործածումը հանգեցնում է փորձաքննության առարկա հանդիսացող օբյեկտների մասին իրատեսական, լիարժեք պատկերացում կազմելուն, տրամադրվում է տեղեկատվություն, որն անհրաժեշտ է արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում արագ և օպերատիվ արձագանքմանը և արդյունքում սեղմ ժամկետներում փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:

Ընկերությունը բացի վերը նշված ծառայություններից իրականացնում է մեքենաների, սարքավորումների, տարբեր կոնստրուկցիաների, հանգույցների, դետալների դեֆեկտասկոպիա (կոնստրուկցիաների կառուցվածքի թերությունների ախտորոշում ուլտրաձայնային, ռենտգենային, օպտիկական, էլեկտրամագնիսական, ջերմային մեթոդներով), ունի փորձարկման լաբորատորիա, ինչպես նաև իրականացնում է մասնագիտական դասընթացներ, խորհրդատվություն, գիտելիքների ստուգում և գիտելիքների ստուգող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած աշխատողների մասնագիտական վերապատրաստում և վերապատրաստման վկայականների տրամադրում:

«Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետները հաջողությամբ իրականացրել են բազմաթիվ և բազմաբնույթ փորձագիտական աշխատանքներ, որոնք այսօր հանդիսանում են մեր հպարտության առարկան:

Ընկերության կողմից տրամադրվող տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ծառայությունները համապատասխանում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020-2013 հաստատված ստանդարտի և տեխնիկական անվտանգության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Ընկերությունը ներկայումս համագործակցում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի, Երևանի Քաղաքապետարանի, «Մոր և մանկան առողջության կենտրոն ԳՀԿ» ՓԲԸ-ի, «Արփա-Սևան» ԲԲԸ-ի, «Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ի, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի, «Առդելիկատես» ՍՊԸ-ի, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ի, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, Երևանի «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ–ի, «Երևան Մոլ» ՍՊԸ-ի, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու-օղու կոմբինատ ԲԲԸ–ի, «ՌՌՌ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի, «Արմենիա Հանրապետական ԲԿ» ՓԲԸ-ի, «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ի, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Աթենք» ՍՊԸ-ի, «Գլորիա» Կարի Ֆաբրիկա ՍՊԸ-ի, «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի, «Պռոշյանի Կոնյակի Գործարան» ՍՊԸ-ի, «Ջրառ» ՓԲԸ-ի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի և այլ կազմակերպությունների հետ:

«Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերությունը ունի առաջարկվող ծառայությունների գնային ճկուն համակարգ: